· Ապահովել արագ և արդյունավետ ապրանքաշրջանառություն
· Վաճառել ծառայությունները ու վաճառել Ճիշտ
· Ձեռք բերել վստահելի գործընկերներ ու երկարաժամկետ հաճախորդներ
Այս ամենը, միանշանակ, հնարավոր է, ԵԹԵ ունեք որակավորված մասնագետներ ու վերապատրաստված, վաճառքի նոր տենդենցներին ծանոթ թիմ: Իսկ ինչպե՞ս: «Ստամինա» ընկերության ծառայություններից է Վաճառքի թիմի ստեղծումն ու պրոցեսների ներդրումը: Ինչի՞ համար է այն անհրաժեշտ: Սկսենք նրանից, որ վաճառքի գործընթացը բիզնես ոլորտում և վաճառքը, օրինակ, խանութներում, միանգամայն տարբեր երևույթներ են: Բիզնես ոլորտում ապրանքի կամ ծառայության վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ է մի շարք քայլերի հաջորդականություն, ընդ որում՝ փոխկապակցված ու փոխլրացնող քայլերի, ինչը, հասկանալի է, հնարավոր է միայն թիմի շնորհիվ: Իսկ ի՞նչ գործունեություն է իրականացնում վաճառքի թիմը՝
· Փնտրել և գտնել հաճախորդներին,
· Բանակցություններ վարել պոտենցիալ հաճախորդների հետ,
· Կնքել պայմանագրեր,
· Իրականացնել ամբողջական գործարքներ,
· Հետևել հետադարձ կապին,
· Մեծացնել պոտենցիալ հաճախորդների բազան,
· Ընդլայնել վաճառվող արտադրանքի/ծառայության տեսականին,
· Կազմակերպել սեմինարներ ու մասնակցել սեմինարների՝ մասնագիտական որակները զարգացնելու նպատակով,
· Ներկայացնել հաշվետվություն,
· Կատարել պլանային վաճառքի ցուցանիշները և այլն:
Այս ամենի հետ մեկտեղ, իհարկե, շատ կարևոր է ողջ գործընթացի ճիշտ ու արդյունավետ կազմակերպումը, ինչը հնարավոր է միայն պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ: Իսկ օգտվելով մեր ծառայությունից՝ դուք կունենաք վաճառքի զգալի աճ, քանի որ մենք ունենք 10 տարվա փորձ ոլորտում՝ գրանցված հաջողություններով՝ ընդգրկելով ԱՊՀ երկրների մոտ 4500 կազմակերպություն 140 տարբեր ոլորտներից