Վերջին շրջանում մեծ կիրառություն ունի աութսորսինգը՝ որպես մենեջմենթի գործիք։ Ներկայացնենք այն հիմնական առավելությունները, որոնք նկատելի են աութսորսինգով աշխատելու դեպքում։
- Վստահություն։ Ընդունված է աութսորսերներին համարել ավելի պրոֆեսիոնալ, ուստի նեղ-մասնագիտական հարցերում նրանց վստահելն ավելի արդյունավետ է։
- Աշխատանքային ռեսուրսի ու ֆինանսի խնայում։ Նախևառաջ հաստիքի բացակայությունը որոշակիորեն կրճատում է երկկողմ համագործակցության հարկերը, բացի այդ՝ այս դեպքում ընկերությունն ազատվում է սեփական աշխատակից ունենալու անհրաժեշտությունից։
- Աշխատանքի արդյունավետության բարձրացում։ Աութսորսերը հիմնականում կենտրոնանում է առաջացած խնդրի, դրա լուծման, բուն աշխատանքի վրա՝ առանց ընկերությանն առնչվող հարակից գործունեությամբ զբաղվելու կարիքի։
- Անձնակազմի հետ կոնֆլիկտայի հարաբերությունների բացակայություն։ Կա աութսորսեր-աշխատակից, որը անգամ գրասենյակ գալու կարիք չունի, հետևաբար բացառում է հնարավոր կոնֆլիկտային դրության մեջ հայտնվելու հավանականությունը։ Մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ լարված մթնոլորտում աշխատանքի արդյունավետությունը նվազում է։
- Հստակ արդյունք։ Եթե գրասենյակային աշխատակիցը երբեմն այս կամ այն պատճառով իրականացնում է նվազագույն աշխատանք, ապա աութսորսերի դեպքում դա խնդիր չէ։ Նա վճարվում է բացառապես իր կատարած աշխատանքի ու ցուցաբերած արդյունքի համար։