Եթե ունեք պահանջված ապրանք/ծառայություն, բայց կան խնդիրներ վաճառքի և իրացման հետ, և դուք կարդում եք այս հոդվածը, ուրեմն ճիշտ ճանապարհին եք: Ինչ է վաճառքի աութսորսինգն ու ինչի համար է նախատեսված:
Նախ սկսենք նրանից, որ յուրաքանչյուր կազմակերպություն պարտավոր է ունենալ իր առանձին վաճառքի բաժինը՝ որպես ֆինանսական շարժիչ ուժ և հաջողության գրավական: Ի վերջո նրանից է կախված իրականացվող վաճառքների արդյունավետությունն ու ներկայացվող ծառայության նկատմամբ վստահությունը: Սակայն ոչ բոլոր կազմակերպությունները կարող են թույլ տալ նման ռեսուրս ունենալու, ինչի արդյունքում տուժում է հենց ինքը կազմակերպությունը: Այս դեպքում լավագույն ու ճիշտ ընտրությունը վաճառքի աութսորսինգն է, որով զբաղվում է նաև «Ստամինա» ընկերությունը՝ իրականացնելով վաճառքի ռազմավարության մշակում, շուկայի գրագետ վերլուծություն, կիսամյակային ու տարեկան վաճառքի պլանավորում: Արդյունքում դուք խնայում եք ձեր ժամանակն ու ֆինանսական ռեսուրսները՝ ձեռք բերելով երկարաժամկետ ու վստահելի հաճախորդներ: Ձեր ցանկալի ու ձեզ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար աութսորսինգով զբաղվող կազմակերպությունն ինքն է իրականացնում հետևյալ կարևորագույն քայլերը՝
- Պոտենցիալ հաճախորդների մոնիթորինգ, որի ժամանակ իրականացվում է ապրանքի/ծառայության ու վերջինիս պահանջարկի վերլուծություն, ուսումնասիրվում են շուկան ու մրցակիցները, թիրախավորվում է պոտենցիալ լսարանն ու ստեղծվում են նրան համարժեք առաջխաղացման գործիքներ:
- Ապրանքի/ծառայության ներկայացում. Պոտենցիալ հաճախորդներին թիրախավորելուց հետո անհրաժեշտություն է առաջանում ծառայությունը ճիշտ ներկայացնելու՝ իր բոլոր առավելություններով ու կարևորությամբ, որը ևս պետք է կատարվի նրբանկատ ձևով:
- Հանդիպումներ հաճախորդների հետ. Եթե հաճախորդի մոտ կա հետաքրքրվածություն ու նա արդեն պոտենցիալ գնորդ է, պետք է գրագետ հանդիպումների ու բանակցությունների միջոցով բարձրացնել հետաքրքրվածությունը՝ հասցնելով ծառայության գնման վերջնարդյունքին:
Իհարկե յուրաքանչյուր կազմակերպության համար մշակվում է աշխատանքների առանձին ռազմավարություն՝ ցուցաբերելով անհատական մոտեցում:
Եթե կարդացիք հոդվածը մինչև վերջ, ուրեմն գիտեք՝ որն է ձեր հաջորդ քայլը, իսկ մենք գիտենք՝ ինչպես ճիշտ ու արդյունավետ վաճառել ձեր ծառայությունները: