Եթե մտածում եք, որ վաճառքը պարզապես արտադրանքի / ծառայության ներկայացումն է գնորդին համապատասխան արժեքով, ապա սխալվում եք։ Վաճառքի մասնագետ դառնալու համար պետք է անցնել որոշակի ճանապարհ, ձեռք բերել հմտություններ ու խուսափել գոնե մի քանի հիմնական սխալներից։ Որո՞նք են վերջիններս։
Նախ՝ ծառայությունը ներկայացնելիս շատերը միանգամից նշում են գինը՝ առանց առավելությունները շեշտելու ու այլ նմանատիպ ծառայությունների հետ համեմատականներ անցկացնելու։ Բացի այդ՝ վաճառողը մեծ մասամբ համոզում է գնել տվյալ ծառայությունը՝ առանց հաշվի առնելու ապագա գնորդի պահանջմունքները։ Այս բոլորը սկիզբ են առնում մեկ հիմնական խնդրից, այն է՝ ծառայության կամ պրոդուկտի ոչ ճիշտ ներկայացում։
Իսկ ի՞նչ անել։ Վաճառքի հմուտ մասնագետը պետք է ոչ միայն լիարժեք տիրապետի վաճառող արտադրանքին, այլև պատրաստ լինի բոլոր հնարավոր հարցերին ու առարկություններին՝ նվազեցնելով հաճախորդների դիմադրությունը։
Դիմադրությունը նվազե՞լ կամ բացարձակ չկա՞։ Ձեզ մնում է որսալ այդ պահը ու գործարքը հասցնել իր վերջնարդյունքին։ Սակայն այստեղ ևս պետք է հմուտ լինել ու կիրառել ճիշտ գործիքները ճիշտ պահին։
Իհարկե այսքանով վաճառքի մասնագետի աշխատանքը չի վերջանում։ Երաշխիք, հետադարձ կապ, հետևողականություն. ապահովելով այս ամենը ձեր գնորդի համար՝ կարող եք վստահ լինել, որ նա չի լինի վերջինը։
Այս ամենը հնարավոր է ընդամենը մի քանի պարզ գործիքների տիրապետելով։ Ի դեպ՝ #Sales4Up-ի ժամանակ դուք կարող եք ոչ միայն տեսականորեն ծանոթանալ այդ գործիքներին, այլև հնարավորություն կունենաք դրանք պրակտիկորեն կիրառելու