Եղե՞լ են դեպքեր, երբ ցանկացել եք որևէ իր գնել, սակայն վաճառողի ոչ պատշաճ խոսքը, ձայնի հնչերանգը կամ անտարբեր արտահայտությունը հետ են պահել։ Վստահ ենք, որ շատերն են զգացել դա։ Իսկ ի՞նչ տարբերություն խանութում իրականացվող ու գործնական վաճառքի միջև։ Երկու դեպքում էլ խիստ կարևոր է մոտեցումը։ Ընդունված է ասել, որ վաճառքի միայն 9%-ն է կախված նրանից, թե ինչ կասեք դուք։ Մնացած 91%-ը ինչպեսն է։ «Ինչպես»-ը ենթադրում է՝
-
ձայնի կառավարում (դադարներ, տոնայնություն). դուք պետք է վստահ լինեք, որ ձեզ լսում ու հասկանում են
-
գրագետ խոսք. միանշանակ դուք ժարգոնային կամ խիստ կենցաղային բառերով չեք բացատրելու գնորդին իրի կարևորությունը, որքան էլ փորձեք այն մատչելի դարձնել առօրյայից բերված օրինակներով
-
էմոցիաների կառավարում. սա, թերևս, կարևորագույններից է, ընդ որում՝ գնորդները հաճախ հանդիպումներին լինում են ցրված՝ վատ տրամադրության պատճառով, կարող եք կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվել, կարող եք ինքներդ խնդիր ունենալ միջավայրին հարմարվելու
Բայց այս բոլորը կարելի է սովորել ու հարթել գործնական դասընթացներով ու պրակտիկայով։