Մրցակցությունը պարտավորեցնող է թվում․ բիզնեսից պահանջվում է հանդես գալ նորանոր գաղափարներով, առաջարկներով՝ պահպանելու իր մրցունակությունը։ Սա բիզնեսից խլում է ժամանակ, մարդկայիռ ռեսուրս, տեխնիկա։
Այնուամենայնիվ ամենատարածված սխալներից մեկը, որը հաճախ դանդաղեցնում է եկամտի աճը, հանդիսանում է ընկերության մեջ մրցակցության բացակայությունը։
Ինչի՞ համար է մրցակցությունը․
Մրցակցային մթնոլորտում ցանկացած վաճառքի մենեջեր կցուցաբերի ավելի բարձր արդյունքներ։ Մրցակցային միջավայրում ավելի հեշտ է բացահայտել անարդյունավետ աշխատողներին։ Եթը նրանից մեկը չի կարողանում դիմանալ մրցակցությանը, ապա ամենայն հավանակությամբ նա չի համապատասխանում ձեր ընկերությանը։ Այդպիսի աշխատողին պետք է փոխարինել ավելի արդյունավետ անհատով։
Սկզբից եկեք հասկանանք, արդյո՞ք դուք ունեք խնդիրներ աշխատանքի կազմակերպման հարցով՝ հաշվի առնելով մրցակցության կարևորությունը։ Հաջորդ նախանշանները կուղղերդեն դեպի դրանց բացահայտումը։
Բիզնեսի ռիսկերը մրցակցության բացակայությունից
-
Ղեկավարները կամ վաճառողները շանտաժի են ձեզ ենթարկում, որ կհեռանան աշխատանքից, եթե դուք նրանց աշխատավարձերը չբարձրացնեք, չտաք պարգևատրումներ, հավելավճար և այլն։
-
Ձեր բիզնեսը ամփոփված է 1-2 հոգու մեջ։
-
Դուք չեք կարող աշխատանքից ազատել ձեր աշխատակիցներին և արագ գտնել նրան փողարինողի։ 1-2 հոգուց է կախված արդյունքը և ,փաստացի,ձեր բիզնեսի ճակատագիրը։
-
Ձեր գործընկերները ստանում են չափազանց շատ աշխատավարձ։
Մի վախեցեք մրցակցությունից․ այն միմիայն ի օգուտ ձեզ է։