Կատարյալ աշխարհում դուք կունենայիք անսահմանափակ բյուջե ձեր բիզնեսը խթանելու, վաճառքի ծավալները ավելացնելու և նոր հաճախորդներ ներգրավելու համար: Կարող եք գնել շատ առցանց և օֆլայն գովազդներ, առաջարկել ակցիաներ` խանութում և ինտերնետում գովազդային արշավներ կազմակերպելու համար, ձեր արտադրանքի կամ ապրանքանիշի տեսանելիությունն ու տեղեկացվածությունը բարձրացնելու համար: Բայց աշխարհը, որտեղ ապրում ենք, ցավոք կատարյալ չէ և պետք է կարողանանք օգտագործել այն ռեսուրսները, ինչ ունենք:
Այսպիսով, որտեղից պետք է ներգրավել ավելի շատ հաճախորդների: Ցանկացած վաճառքի մասնագետի համար շատ կարևոր է ունենալ հոտառություն և մասնագիտական գիտելիքներ: Նույնիսկ եթե դուք ձեզ չեք համարում դասական իմաստով հայտնի վաճառող` Arthur Miller-ի «Վաճառականի մահը» գործի հայտնի կերպարի մոտիվներով, պետք է քայլեք ժամանակի պահանջներին համընթաց և բաց լինեք սովորելու նոր իրողություններ:
Հարկավոր է անցկացնել շուկայի ուսումնասիրություն` թիրախային լսարանին գրավելու և նրանց կարծիքները հասկանալու համար։ Ընդ որում, պետք է մտածել ոչ միայն նոր հաճախորդներին ներգրավվելու, այլև եղածներին էլ պահելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին։
Նախքան նոր հաճախորդներ գտնելը պետք է հասկանալ, ով է ձեր հաճախորդը և ինչ եք նրան դուք առաջարկում։ Շատ կարևոր է այնպես անել, որ ձեր՝ ինչ-որ բան վաճառելու մոտիվացիան ուղիղ համեմատական լինի հաճախորդի որևէ խնդրի լուծմանը։ Նոր հաճախորդներ գրավելը իրենց խնդիրների մասին լսելն է նախևառաջ, և հետո լուծման ուղիներ փնտրելը: