Եթե ցանկանում ենք ունենալ սպասված վերջնարդյունքը, պետք իրականացնել համակարգված աշխատանք, այն է՝ մշակել ծրագիր և առաջնորդվել այդ քայլերով: Վաճառքի ոլորտում աշխատանքը ևս բացառություն չէ: Ձեր ձգտումն ու աշխատանքը կլինեն ոչ արդյունավետ, եթե գոնե հիմքային պլան չունենաք: Նախ սահմանեք հստակ ՆՊԱՏԱԿ՝ ինչին եք ձգտում դուք: Կենտրոնացեք ոչ միայն վաճառքի ընդհանուր ծրագրի, այլև անհատական մոտեցման վրա: Իսկ առավել արդյունավետ աշխատանքի համար հետևեք ստորև ներկայացված քայլերին:
- Ընտրեք շահույթի ձեր ցանկալի չափը: Դրա համար հարկավոր է նախ հասկանալ՝ որն է առավել օգտակար դրամային հոսքի աղբյուրը: Այնուհետև զտեք ընդհանուր վաճառքը՝ որպես գործընթաց. հետևեք՝ ինչ գործունեություն է ծավալում վաճառքի մասնագետը, քանի զանգ ու քանի հանդիպում է կարողանում իրականացնել օրվա կտրվածքով:
- Կիրառեք տարալուծման եղանակը: Նպատակին հասնելու համար ընտրեք ոչ թե մեկ ընդհանուր, խոշոր գործունեություն, այլ բաժանեք այն ավելի փոքր մասերի՝ քայլերի, որոնք հատ առ հատ պետք է հաղթահարել: Այդկերպ կատարած աշխատանքն ու լուծված խնդիրներն ավելի ակնառու կլինեն:
- Զտում ենք աշխատանքը ներքևից վերև: Ձեր հիմնական, ցանկալի եկամուտին հասնելու համար, եթե խոսենք մի փոքր ավելի գործնական պլանով, նախևառաջ պետք է հասկանալ՝ որքան ապրանքագիր է ձեզ անհրաժեշտ; Վերլուծեք, թե քանի առևտրային առաջարկ է անհրաժեշտ նպատակադրված ապրանքագրերը ստանալու համար: Դրա հիման վրա առանձնացրեք զանգերի ու հանդիպումների քանակ, որոնց շնորհիվ պիտի հասնեք ձեր վերջնարդյունքին, ու սկսեք գործել:
Այս քայլերը կօգնեն ձեզ հասկանալ՝ ինչքան հաճախորդ է ձեզ անհրաժեշտ ու ինչպիսի ակտիվությամբ պիտի աշխատեն վաճառքի մասնագետները՝ նախատեսված շահույթը ստանալու համար: