Երբ մենք մտածում ենք արդյունավետ ու դրական վերջնարդյունքով վաճառքի մասին, շատ հաճախ չենք տեսնում ամենապարզ քայլերը, որոնք կարող ենք իրականացնել: Այսպիսով՝ ինչի՞ մասին է խոսքը:
- Կատարեք «տաք» զանգեր: Սառը զանգերի արդյունավետությունը միֆ չէ, սակայն պոտենցիալ հաճախորդների հետ շփվելիս կարևոր է ջերմ ու մտերմիկ միջավայրի ստեղծումը: Խոստովանեք, որ ենթագիտակցորեն մտերիմ կամ ուղղակի ծանոթ մարդուն վստահելն ավելի հեշտ է: Ընդ որում, այդ միջավայրը ստեղծվում է ոչ միայն անմիջական շփման ժամանակ: Կոնտենտ սոցցանցերում. դուք կարող եք կիսվել ձեր փորձով, ինչ-որ խորհուրդներ տալ, պատասխանել նամակներին, այլ կերպ ասած՝ ցույց տալ, որ դուք կաք որպես անհատ կամ որպես կազմակերպություն: Հաճախորդը կիմանա, որ գործ է ունենում գործող անձի հետ, ում կարելի վստահել;
- Դարձեք առաջիններից: Հաճախ կարելի է լսել նմանատիպ արտահայտություն՝ մենք աշխատում ենք հաճախորդներին գոհացնելու, և ոչ թե մեր անվան համար: Բայց ինքներդ էլ, եթե, ցանկանաք, օրինակ, գնել սմարթֆոն, ու ձեզ առաջարկեն գեղեցիկ, բազմաֆունկցիոնալ, բայց անհայտ ծագման ապրանքանիշ, դուք կվարանեք ու չեք գնի: Ճանաչելիության մերօրյա հարթակները բավականին շատ են, ու հեշտ է տարածել ու հանրայնացնել: Բայց, ինչպես վերը նշեցինք, ձեզ պետք է ճիշտ կոնտենտ, կապ հաճախորդի հետ: Ձեզ անհրաժեշտ է անուն ու բրենդ:
- Վստահություն: Դուք որոշում եք վաճառել որևէ ապրանք կամ ծառայություն, ներկայացնում եք բոլոր կարևոր, դրական կողմերը, առավելությունները, բայց… արդյունքում վաճառքը չի իրականանում: Ինչու՞: Որովհետև ձեզ չեն վստահում: Փորձեք աշխատել զգացմունքների վրա, ցույց տալ ու բացատրել՝ ինչ նշանակություն կունենա տվյալ ծառայությունը տվյալ անձի համար, որևէ օրինակով վստահություն առաջացրեք, ու թողեք հաճախորդը ընդունի, որ ձեր շնորհիվ մի շարք խնդիրներ կունենան իրենց լուծումը:
- Սկրիպտ: Աշխատեք ու խոսեք մտածված: Իհարկե վիճահարույց է սկրիպտների կիրառումը: Թերևս և՛ դրական, և՛ բացասական կողմեր կան: Եթե սկսնակ եք ոլորտում, ապա սկրիպտների կիրառումն օգնում է ձեզ, եթե ինչ-որ կարևոր կետ եք մոռանում, սակայն… դա այդքան էլ մեծ վստահություն չի ներշնչում: Թերևս նախքան վաճառելը դուք պետք տիրապետեք ամբողջական ինֆորմացիային ու ներկայացնենք բացատրելով, այլ ոչ անգիր խոսքերով: Իսկ առհասարակ շարունակ սկրիպտներով խոսելը խանգարում է ձեզ ու թույլ չի տալիս մտքերը հավաքել հաճախորդի որևէ հարցից հետո կամ պարզապես շարունակ մտածում եք տեղը չկորցնելու, ճիշտ բառը օգտագործելու մասին:
- Մի վաճառեք: Իհարկե, դա ձեր նպատակն է, սակայն առաջարկը ներկայացնելիս կենտրոնացեք ոչ թե վաճառքի, այլ ճիշտ հարաբերություններ ստեղծելու վրա ու ցույց մի տվեք, որ ձեր նպատակը վաճառքն է; Ի վերջո ձեր նպատակը դրական վերջնարդյունքն է, իսկ դա շատ հաճախ հենց հաճախորդի ու վաճառքի մասնագետի միջև ստեղծված հարաբերություններն են, որոնց ճիշտ կառուցումից էլ կախված է գործարքի ավարտը: