Բիզնեսում ճիշտ վաճառելը եթե ոչ ամենակարևոր, ապա կարևորագույն կետերից մեկն է։ Ապրանքներ և/կամ ծառայություններ վաճառելը ձեռնարկատիրոջ համար կենսական նշանակություն ունի: Եթե դուք չեք վաճառում, ապա չկա բիզնես:
Եվ այսպես, ի՞նչ է վաճառքը․
Դասական ձևակերպմամբ վաճառքը գործարք է վաճառողի և գնորդի միջև[1] , բայց մեզ համար դա ավելին է, քան սովորական գործարքը։ Վաճառքը մեզ համար ապրելակերպ է, և մենք ընտրում ենք այդ ապրելակերպը, որպեսզի օգնենք մեր հաճախորդներին լուծել բոլոր այն խնդիրները, որոնք իրենք ունեն կամ կարող ենք ունենալ թե անձնապես և թե բիզնեսում։
Մենք վաճառում ենք ոչ թե ապրանք, ծառայություն, այլ առաջարկում ենք լուծումներ՝ այս կամ այն խնդիրը հաղթահարելու համար։
Այսպիսով՝ բիզնեսում կարևորը վաճառքներն են, իսկ վաճառքում՝ վաճառել կարողանալը։ Իսկ ի՞նչ անել, որպեսզի կարողանալ վաճառել։ Իհարկե, բոլորն էլ կարող են կարդալ ու տեղեկանալ վաճառքի, դրա կազմակերպման մասին, բայց կարողանալ վաճառել, կհամաձայնեք՝ քչերը։ Հարկավոր է հատուկ հմտություններ, ունակություններ, տեխնիկաներ և գիտելիքներ ձեռք բերել և կիրառել։ Իսկ այդ գործում ձեզ կարող է օգնել Ստամինան, որ նախաձեռնել է 3-ամսյա տևողության գերինտենսիվ և խորացված ծրագիր, որն ավելի շատ կարողանալու, քան իմանալու մասին է։ Ծրագիրը թույլ կտա բացահայտելու վաճառքի էությունը, դերը բիզնեսում, կապը մարկետինգի հետ և վերջապես՝ ոչ միայն ի՞նչը, այլ նաև ինչպե՞սը։
Իսկ այժմ եկեք միասին պատասխանենք մի քանի կարևոր հարցերի՝ ինչո՞ւ ընտրել Ստամինային․
- Ինչո՞ւ հենց մեզ ընտրել։
Պատասխանը շատ պարզ է, որովհետև մեզ մոտ միայն լավագույններն են կիսվում իրենց փորձով՝ թե հաջողությունների և թե անհաջողությունների։ Իսկ փորձի փոխանցումը տեղի է ունենում բրիտանական ուսուցման ամենաարդյունավետ մեթոդով՝ learning by doing կոնցեպտի միջոցով։[2] - Ո՞րն է մեր նպատակը։
Մեր նպատակն է ՀՀ-ում փոխել վաճառքի վերաբերյալ մտածելակերպը, ձևավորել նոր մշակույթ և կրթել ու զարգացնել վաճառքի պրոֆեսիոնալ [3] մասնագետների։ - Ի՞նչ կտա ձեզ այս խորացված ծրագիրը։
- Կզարգացնեք ձեր սեփական ունակությունները և կավելացնեք եկամուտները։
- Կգտնեք արժանի աշխատանք լավագույն ընկերություններում:
- Կվերակազմավորեք վաճառքի բաժնի աշխատանքները: