Հատկապես հետքովիդյան շրջանում, երբ որոշ ընկերություններ շուկայում անկում են ապրելու և ի վերջո դուրս գալու խաղից, կարևոր է շուկայում ունենալ առաջատար մարտավարություն, քանի որ բազմաթիվ համաշխարհային ընկերություններ աճ են ունեցել հենց ճգնաժամային պայմաններում ։
Կարևոր է գնահատել ռեսուրսները և հնարավորությունները․ մեր օրերում՝ հանուն արդյունքի, ռեսուրսների ճիշտ ներդրում է Outsourcing-ը։ Outsourcing-ի հետ կապված առաջին ասոցացիան ՝ ծախսերի կրճատումն է։
Սակայն, Outsourcing-ը միայն ծախսերի կրճատման համար չէ․ այսօր միջազգային մի շարք առաջատար և մեծ ընկերություններ դիմում են Sales Outsourcing-ի, քանի որ նախընտրելի է տրամադրել տվյալ ոլորտը մասնագետների խմբին, քան վատնել մեծ ռեսուրսներ՝ գումար, ժամանակ, մարդկային ռեսուրս՝ փորձելու համար ձևավորել վաճառքի մարտավարություն։
Այս դեպքում այն միֆը, որ Outsourcing-ի են դիմում միայն փոքր և միջին ընկերությունները, չի գործում։
Վաճառքի Outsourcing-ը հաճախ ընկերությունների մոտ կասկածներ է առաջացնում․ արդյո՞ք կարելի է վստահել արտաքին կազմակերպության, արդյո՞ք դիմելով outsourcing-ի չեք կորցնում վերահսկողությունը վաճառքի գործընթացների նկատմամբ։
Արտասահմանյան, ինչպես նաև մեր պրակտիկան ցույց է տալիս, որ՝ ոչ։
Կազմակերպություն-Outsourcing ապահովող կազմակերպություն հարաբերություններում կարևոր է Sales Outsourcing-ը վարձող ընկերության ներգրավվածությունը վաճառքի կազմակերպման գործընթացին։ Հարկավոր է նախօրոք համաձայնեցել զարգացման ծրագիրը, նոր աշխատակիցների ընդունման գործընթացը, հաջողության չափման մեխանիզմը և մոնիթորինգը։
Պետք է նախօրոք հասկանալ, արդյոք տվյալ Outsourcing-ային կազմակերպությունը համապատասխանում է ձեզ՝ որպես գործընկեր։
Sales Outsourcing-ը կազմակերպվում է երկու մոդելով․
- Ամբողջական փաթեթ․ սա հիանալի է տարբերակ է startup-ների, հատկապես ITընկերությունների համար:
- Միքսված մոդել. այս դեպում Outsourcing է արվում վաճառքի գործընթացի որոշակի մաս։
Այնուամենայնիվ անգամ միքսված մոդելի կիրառման դեպքում, դուք պետք է մշտապես լինեք ձեր նոր գործընկեր-կազմակերպության աշխատանքային գործընթացների մեջ։
Այսօր կան որոշ ոլորտներ, որոնք, ելնելով ոլորտային յուրահատկություններից, ավանդաբար շարունակում են սեփական ուժերով մշակել վաճառքի մարտավարություն։ Սակայն պետք է նշել, որ Outsourcing-ի կոնցեպտը լավ է աշխատում վերջին տարիներին շուկայում ի հայտ եկած նոր ոլորտների համար, որոնցից է օրինակ դեղագործությունը, առողջապահությունը, IT ոլորտը, Կիբեռանվտանգությունը և այլն։