Սովորական հաքերները կոտրում են կայքերը, իսկ Ստամինայում հաքերները կոտրում են կարծրատիպերը։
Ընդհանրապես Hacker բառը բացասական իմաստով է ընկալվում մարդկանց մոտ, սակայն վաճառքի ոլորտում Growth Hacker-ը դրական իմաստով է գործածվում և ընդհանրապես կապ չունի կիբեռհանցագործությունների հետ։ Growth Hacking-ը նոր ոլորտ է և շուկայավարման, տվյալների և տեխնոլոգիաների մի նոր համադրություն: Growth Hacker-ը իրականացնում է տարբեր փորձարկումներ, որոնք հենված են գործընթացների վրա հիմնված մեթոդաբանության վրա՝ հաճախորդների թիվը մեծացնելու համար: Այն իդեալական է նորաստեղծ ընկերությունների համար՝ սահմանափակ բյուջեների և ռեսուրսների մասով։ Growth hacking-ը համեմատաբար նոր տերմին է: 2011թ.-ին Շոն Էլիսը, այն ժամանակվա PayPal-ի մարքեթինգային մենեջերը, ստեղծեց այդ տերմինը, երբ թափուր աշխատատեղի համար հայտարարություն էր տեղադրում։ Նա իր համար իրավահաջորդ էր փնտրում, ոչ «պարզապես» օնլայն վաճառողի: Նա փնտրում էր այնպիսի մեկին, ով ուներ տվյալների, արտադրանքի, տեխնոլոգիայի և մարկետինգի մասին գիտելիքներ, և բացի այդ, նաև շատ հատուկ մտածելակերպ, որը լիովին կենտրոնացած էր լինելու կայուն աճ ապահովելու վրա: Այդ պահից ի վեր բազմաթիվ մարկետոլոգներ, վաճառքի մասնագետներ սկսեցին իրենց անվանել Growth Hacker-ներ։
Growth hacking-ը որպես աշխատանք ստեղծվեց ու զարգացավ Սիլիկոնյան հովտի նորաստեղծ ստարատափների շրջանակներում, բայց հետո վերաճեց աշխատանքի այնպիսի մի ձևի, որից օգտվում էին նաև խոշոր ու կայացած ընկերությունները: Այդ ստարտափների համար Growth hacking-ը դարձավ արդեն իսկ սահմանված կարգը հաղթահարելու միջոց. խոշոր կորպորացիաների հետ մրցակցելու լավագույն ձև: Նրանք ունեին ավելի քիչ ռեսուրսներ և բյուջե` աշխատելու այդքան մեծ ներուժ ունեցող մրցակիցների հետ, ուստի ստիպված էին գտնել իրենց արտադրանքը շուկայացնելու այլընտրանքային եղանակներ: Հենց այստեղից էլ օգտագործվեց «հաքեր» բառը մարկետինգի ոլորտում որպես փոխաբերություն ՝ այլ, ավելի էժան և/կամ ավելի արագ, բայց որակյալ աճելու համար:
Ներկայիս շատ ընկերություններ Growth hacking-ը համարում են 21-րդ դարի կատարյալ ռազմավարություն, քանի որ մրցակիցներից խուսափելու համար դուք պետք է ճկուն լինեք ու արագ, նոր շանսեր ձեռք բերելու և առաջ գնալու համար։
Growth Hacker-ը նպատակը վեր է դասում միջոցներից. աճի ապահովումը նրա հիմնական նպատակն է, և կարևոր չէ, թե ինչ տեխնիկա կամ գործիք նա կօգտագործի։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ Growth Hacker-ն ունենա գիտելիքների և հմտությունների լայն շրջանակ: Growth hacker-ը մարկետոլոգին փոխարինողը չէ և ոչ էլ ավելի լավն է, քան մարկետոլոգը: Նա պարզապես տարբերվում է մարկետոլոգից: Իհարկե, ավանդական մարկետոլոգները նույնպես հոգ են տանում աճի մասին, բայց ոչ նույն չափով: Հիշեք, որ Growth Hacker-ի ուժը իր մոլուցքային ուշադրությունն է գերնպատակի նկատմամբ: