Արաբախոս վաճառքի մասնագետ
🕒 full time
🏠 in-house
Stamina-ն փնտրում է արաբախոս վաճառքի մասնագետ՝ միջազգային նախագծերի վրա աշխատելու համար։ Միացիր մեր թիմին և լիցքավորիր քո կարիերան՝ հետաքրքիր մարտահրավերներով և գլոբալ հնարավորություններով։
Աշխատանքային պարտականություններ
-
Պոտենցյալ հաճախորդների որոնում և լիդների գեներացում
-
Հաճախորդների հետ կապի հաստատում և արդյունավետ հանդիպումների իրականացում
-
Բարձր կոնվերսիայի ցուցանիշներ և հաջողված գործարքների կնքում
-
Ամենօրյա աշխատանք CRM համակարգով
-
Ամսական վաճառքի պլանի կատարում՝ ըստ ընկերության նպատակների
-
Տարեկան նվազագույնը 20% աճ վաճառքի ցուցանիշներում
-
Ամսական հեռախոսազանգերի KPI-ների պահպանում
-
Գործարքների և վճարումների ժամանակին ու ճշգրիտ իրականացում
-
Մասնագիտական գիտելիքների և հմտությունների պարբերական թեստավորում՝ ապահովելով առնվազն 85% արդյունք
Անհրաժեշտ հմտություններ
-
Արաբերենի մասնագիտական բարձր մակարդակ և անգլերենի լավ իմացություն
-
Բիզնեսի, կամ հարակից ոլորտի բակալավրի աստիճան
-
Առնվազն 2 տարվա փորձ որպես վաճառքի մասնագետ
-
Հաղորդակցության հմտություններ՝ հաճախորդների, թիմի անդամների և այլ շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ շփվելու ունակությամբ
-
Վերլուծական հմտություններ՝ վաճառքի տվյալների վերլուծման, կարիքների բացահայտման և բարելավման կարողությամբ
-
Հաճախորդների սպասարկման հմտություններ՝ հաճախորդների հետ հարաբերություններ կառուցելու և պահպանելու, ինչպես նաև նրանց պահանջները բավարարելու ունակությամբ
-
CRM համակարգերի հետ աշխատելու փորձ
-
Արագ սովորելու պատրաստակամություն և ունակություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
Ավագ
Մասնագիտական Հմտություններ
Active Sales
Անձնական հմտություններ
Արաբերեն, Բանակցությունների հմտություններ
Լրացուցիչ տեղեկություն:
- Երիտասարդ, աճող կոլեկտիվ
- Սահմանված չափանիշներով արագ կարիերայի աճի հնարավորություն
- Անհատական զարգացմանը նպաստող մթնոլորտ
- Բժշկական ապահովագրություն
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը։